Ավտիս Ահարոնյան փողոց
3 Սենյակ
Բացօթյա կայանատեղի Կայանատեղի
94քմ Ընդհանուր մակերես
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Քանաքեռ Զեյթունում ՝ Ավետիս Ահարոնյանի փողոցում: Բնակարանը գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 7-րդ հարկում, մակերեսը ՝ 94քմ: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ամբողջությամբ փոխված են Էլեկտրականությունը, ջրագծերը բարձր որակի բաղադրիչներով։ Հատակը լամինատե, պատուհանները եվրոպական արտադրության են։ Ննջասենյակները և հյուրասենյակը շատ ընդարձակ են, երկու ննջասենյակներից բացվում է բացօթյա պատշգամբ (որը ցանկության դեպքում կարելի է ծածկել և ընդարձակել ննջասենյակները)։ Առկա է նաև փակ պատշգամբ և բնակարանային պահոց-պահարան, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ ՝ «Fondital» գազի կաթսայով։ Բնակարանի հետ տրամադրվում է երկու մեծ նկուղ։ Առկա է գեղեցիկ տեսարան դեպի քաղաքի կենտրոն։Վերելակը փոխված է 2023թ ին, շենքի աղբատարը փակված է 2018 թ։Մոտակայքում են գտնվում բազմաթիվ այլ ենթակառուցվածքներ, սուպերմարկետներ, խաղահրապարակներ: